Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան
12:00 | 23.11.11 | Նորություններ | 1776
Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Orange Արմենիա ընկերությունն անցկացրեց մինչեւ 42 Մբ/վ ներբեռնման արագություն ապահովող 3G+/HSPA տեխնոլոգիաների վրա հիմնված ցանցի թեստային փորձարկում իրական ցանցում:
Մինչեւ 42 Մբ/վ ներբեռնման արագություն ապահովող ցանցը թույլ է տալիս հաշված վայրկյաններում բեռնել երաժշտություն, ֆիլմեր, ծրագրեր, խաղալ առցանց խաղեր, նաեւ ֆիլմեր դիտել ինտերնետում անգամ HD որակով:
“Սա իսկապես մեծ տեխնոլոգիական թռիչք է”, - ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: 3G+/HSPA տեխնոլոգիաների վրա հիմնված ցանցը թեստային ռեժիմով կփորձարկվի Հայաստանի երեք քաղաքներում` Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում:
Բրունո Դյութուան նշել է, որ “այս նոր արագությունները հասանելի կլինեն սպառողին, երբ ընկերությունը լիովին կավարտի տեխնիկական փորձարկման շրջանը”: Սակագները նույնպես կհրապարակվեն փորձարկման շրջանն ավարտելուց հետո:
3G+/HSPA տեխնոլոգիան օգտագործելու համար Orange Արմենիա ընկերությունը վաճառքի կհանի այդ արագությունն ապահովող հատուկ մոդեմներ: