09:46 | 09.11.11 | Նորություններ | 2305

Google-ը վախով է սպասում Apple Siri-ին

Երեւան/Մեդիամաքս/. Google-ի նախագահ Էրիկ Շմիդտն ընդունել է, որ Siri ձայնային տեխնոլոգիան, որն  Apple-ն օգտագործել է iPhone 4S-ում, «շատ լավն է» եւ կարող է Google-ի հիմնական բիզնեսների համար վտանգ հանդիսանալ:

Նման հայտարարությամբ Շմիդտը հանդես է եկել ԱՄՆ Սենատի հակամենաշնորհային կոմիտեում, հայտնում է CyberSecurity.ru-ն:

Siri-ն ձայնային դետեկտոր է, որն ունակ է հասկանալ մարդկային խոսքը եւ տեղափոխել այն փնտրման համակարգ: Տեխնիկապես նման համակարգը կարող է վտանգել աշխարհի խոշորագույն փնտրման համակարգի հռչակին, որը վերջերս ակտիվ կերպով ներդնում է խոսքի ճանաչման եւ ձայնային փնտրման տեխնոլոգիաները:  

Siri-ի աշխատանքը կառուցվում է խոսքի ճանաչման տեխնոլոգիայի, Wolfram Alpha համակարգի արհեստական բանականության եւ iPhone 4S-ում տեղադրված այլ հավելումների հետ սերտ ինտեգրման վրա:

Հավելումն ենթադրում նաեւ մուտքային SMS-ների եւ էլեկտրոնային նամակների բարձրաձայն ընթերցում, ինչպես նաեւ թելադրված հաղորդագրություն: Օրինակ, կարելի է Facebook-ում ստատուս փոխել, տեղադրել թարմ գաղափարը նշումների մեջ, երկար նամակ թելադրել: