12:31 | 08.11.11 | Նորություններ | 2159

Կայացել է Արցախի կիբերսպորտի առաջին առաջնությունը

Երեւան/Մեդիամաքս/. Հայտնի են դարձել Ղարաբաղ Տելեկոմի կողմից կազմակերպված համակարգչային խաղերի ԼՂՀ առաջին առաջնության հաղթողները:

Անհատական անվանակարգում 16 մասնակիցներից առաջին տեղը գրավել է Արոն Ղուլյանը: Նա ստացել է Dell նեթբուք եւ 1 Մբիտ/վրկ ինտերնետից մեկ տարի անվճար օգտվելու փաթեթ: Երկրորդ տեղը զբաղեցրել է Առուշան Խաչատրյանը, իսկ երրորդը` Էդուարդ Մեհրաբյանը, որոնք պարգեւատրվել են 512 Կբիտ/վրկ եւ 215 Կբիտ/վրկ արագության ինտերնետից օգտվելու տարեկան անվճար փաթեթներով:

Թիմային անվանակարգում հաղթել է Phoenix Club թիմը, որի անդամները արժանացել են դրամական պարգեւատրության` յուրաքանչյուրը 50.000-ական դրամ, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած Park թիմի մասնակիցները` 30.000-ական դրամ:

Ղարաբաղ Տելեկոմը միջոցներ կձեռնարկի նման մրցույթները ավանդական դարձնելու ուղղությամբ: