10:18 | 08.11.11 | Նորություններ | 2990
Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի 3 բջջային օպերատորները 2011 թվականի հունվար-սեպտեմբերին 24,44 մլրդ. դրամի հարկ են վճարել, ինչը 2,66 մլրդ-ով կամ 9,8%-ով զիջում է 2010 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշին:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Ղ-Տելեկոմ ընկերությունը (VivaCell-MTS ապրանքանիշ) 3-րդ տեղն է զբաղեցրել 100 խոշորագույն հարկատուների ցանկում վճարված հարկերի ծավալով: Ընկերության կողմից հունվար-սեպտեմբերին վճարված ընդհանուր գումարը 12 մլրդ 267 մլն 32 հազ. դրամ է կազմել:
5-րդ տեղում է Արմենտել-ը (Beeline ապրանքանիշ), որը վճարել է 9 մլրդ 747 մլն 316,5 հազ. դրամի հարկ:
18-րդ տեղը զբաղեցրել է Օրանժ Արմենիա-ն, որը 2 մլրդ 425 մլն 53,6 հազ. դրամ է վճարել: