16:57 | 01.11.11 | Նորություններ | 3168
Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարել է «Մեգա աշուն» ակցիայի երկարացման մասին, որի շրջանակներում մինչև 2011թ-ի նոյեմբերի 13-ը Հայաստանի բնակիչները, միանալով Hi-Line «Մեգա» անսահմանափակ սակագնային փաթեթներից որևէ մեկին, երեք ամիս կօգտվեն ծառայությունից անվճար:
Ակցիայի շրջանակներում Hi-Line «Մեգա աշուն» ծառայությանը միանալու պայմանգիր կնքելուց բաժանորդին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ և չի գանձվում միացման վճարը: Hi-Line «Մեգա 1024», «Մեգա 2048», «Մեգա 3072» սակագնային փաթեթների ամսավճարը 4-րդ ամսից սկսած կազմում է համապատասխանաբար 6000 դրամ, 8000 դրամ և 12000 դրամ:
«Ենթակառուցվածքի արդիականացումը և գերժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը թույլ են տալիս ընկերությանը հաճախ ուրախացնել մեր բաժանորդներին նոր առաջարկներով, հարմար գներով և ակցիաներով»,- նշել է ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: