Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ն այսօր տեղեկացրել է, որ այսուհետ Office-Zone փաթեթին մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում E960 3G Wi-Fi երթուղիչը կտրամադրվի բոլորովին անվճար:

Հիշեցնենք, որ Office-Zone փաթեթին բաժանորդագրությունը հնարավորություն է ընձեռում գրասենյակը միաժամանակ ապահովելու ինչպես արագ անսահմանափակ ինտերնետով, այնպես էլ ներքին ցանցով: Փաթեթի ամսավճարը կազմում է ընդամենը 10000 դրամ: