15:13 | 18.10.11 | Նորություններ | 2087

Ներկայացվել է Skype-ի նորացված տարբերակը

Երեւան/Մեդիամաքս/. Ներկայացվել է Skype-ի նորացված տարբերակը, որը ստացել է  5.5.0.124 համարը:  

Նորացված տարբերակի թողարկման պատճառը, հավանաբար, Microsoft կորպորացիայի կողմից Skype-ի վերջնական կլանումն է, գրում է 3dnews.ru-ն:

Հավելվածի թարմացումը մինչեւ 5.5.0.124 տարբերակը հանում է Skype–ի հետ Google-ի հավելյալ արտադրանքների տեղադրման հնարավորությունը, ինչպես նաեւ ավելացնում է երրորդ կողմերի թողարկումների օգտագործման մասին ծանուցումները:    

Բացի այդ, նորացված տարբերակը անվտանգության համակարգում որոշ բացթողումներ է թաքցնում:

Skype 5.5.0.124 կարելի է բեռնել պաշտոնական կայքից: