15:39 | 14.10.11 | Նորություններ | 3505

ԱրմենՏել-ը գործարկել է «Մեգա աշուն» ակցիան Hi-Line ծառայությանը միանալու նոր պայմաններով

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է «Մեգա աշուն» ակցիայի մեկնարկի մասին:

Ակցիայի շրջանակում Հայաստանի բոլոր մարզերի ու Երեւանի բնակիչները, միանալով Hi-Line «Մեգա» անսահմանափակ սակագնային փաթեթներից որեւէ մեկին, հնարավորություն կստանան առաջին երեք ամիսներն ծառայությունից օգտվել անվճար:

Առաջարկն ուժի մեջ է մինչեւ 2011թ-ի հոկտեմբերի 31-ը:

Ակցիայի շրջանակներում Hi-Line «Մեգա աշուն» ծառայությանը միանալու պայմանգիր կնքելուց` բաժանորդին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ եւ չի գանձվում միացման վճարը:

Hi-Line «Մեգա 1024», «Մեգա 2048», «Մեգա 3072» սակագնային փաթեթների ամսավճարը 4-րդ ամսից սկսած կազմում է համապատասխանաբար 6000 դրամ, 8000 դրամ եւ 12000 դրամ:

«ԱրմենՏելը Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում միակ ընկերությունն է, որը տրամադրում է որակյալ լարային լայնաշերտ ինտերնետ հասանելիություն ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ 60 քաղաքներում եւ գյուղական բնակավայրերում: Զարգացնելով ենթակառուցվածքները եւ ընդլայնելով մեր ցանցը` մենք առաջարկում ենք հաճախորդներին էլ ավելի հարմարավետ պայմաններ Հայաստանի կապի ինտեգրված օպերատորի կողմից առաջարկվող ծառայություններին միանալու համար»,- նշել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ակցիայի գործողույթան ողջ ընթացքում  Hi-Line պայմանագրի վերակնքման պարագայում «Մեգա աշուն» ակցիայի պայմանները չեն գործում: Պայմանագրի կնքմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է «Մեգա աշուն» սակագնային փաթեթի եւ նույն արագությամբ Hi-Line անսահմանափակ սակագնային փաթեթի համար նախատեսված ամսավճարների տարբերությունը` օգտագործման ժամանակահատվածի համար, ինչպես նաեւ մոդեմի արժեքը: