13:02 | 14.10.11 | Նորություններ | 3733

    Երեւանում մեկնարկել է տելեբժշկությանը նվիրված համաժողով

    Երեւան: Մեդիամաքս: Տելեբժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Գեորգի Չալտիկյանն այսօր ասել է, որ տելեբժշկությունն ու էլեկտրոնային առողջապահությունը Հայաստանում գտնվում են զարգացման փուլում:

    Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Սլավոնական համալսարանում մեկնարկել է տելեբժշկությանն ու էլեկտրոնային առողջապահությանը նվիրված “ԱՐՄԹԵԼԵՄԵԴ. Ճանապարհ դեպի ապագա” առաջին միջազգային համաժողովը:

    “Տեղեկատվական տեխնոլոգիաները թափանցում են ցանկացած ասպարեզ, եւ առողջապահությունն այսօր հնարավոր չէ պատկերացնել առանց այդ տեխնոլոգիաների”,- ասել է Գեորգի Չալտիկյանը:

    Նրա խոսքերով, Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) հետ համատեղ կազմակերպված համաժողովին մասնակցում են տարբեր երկրներից Հայաստան ժամանած 20 առաջատար մասնագետներ:

    Ասոցիացիայի նախագահը նշել է, որ տելեբժշկության եւ էլեկտրոնային առողջության մեջ կիրառվող տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս հիվանդներին բժշկական կոնսուլտացիա ստանալ հեռավորության վրա:

    “Լայնածավալ գործունեություն սկսելու համար անհրաժեշտ է պետական մարմինների աջակցությունը, կառավարությունը գիտակցում է այս ծրագրերի նշանակությունը, այս փուլում կատարվում են լուրջ քայլել Հայաստանում համատարած տելեբժշկության ցանց ստեղծելու համար”,- ասել է Գեորգի Չալտիկյանը: