13:46 | 10.10.11 | Նորություններ | 2746

ՎիվաՍել-ՄՏՍ-ը զիջել է ՀՀ կրթական հաստատությունների շուրջ 45 մլն դրամի պարտքը

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունն իր կողմից իրականցվող սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում զիջել է բջջային կապի ծառայությունների դիմաց գոյացած կրթության ոլորտի մի շարք հաստատությունների  մոտ 45 մլն դրամ պարտքը: 

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայությունում, բջջային կապի առաջատար օպերատորը չեղյալ է հայտարարել շուրջ 354 կրթական հաստատությունների «Ղ- Տելեկոմ» ՓԲԸ-ի հանդեպ ունեցած ժամկետանց պարտքը: