ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը
12:29 | 10.10.11 | Նորություններ | 1519
Երեւան: Մեդիամաքս: Ֆինլանդիայի կառավարության, Nokia ընկերության եւ Համաշխարհային բանկի կողմից ԱՊՀ տարածքում կազմակերպված մրցույթում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հաղթանակի շնորհիվ Հայաստանում կստեղծվի ողջ աշխարհի համար նախատեսված mobile լուծումների 5 լաբորատորիաներից մեկը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր «ԱրմԹեք Կոնգրես 2011»-ում ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Այդ լաբորատորիան կսպասարկի Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներին: Տիգրան Սարգսյանն ասել է, որ այդ ձեռքբերումը Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացման փայլուն օրինակներից է:
“2011թ. մայիսին Երեւանում բացվեց Մայքրոսոֆթ նորարական կենտրոնը: Այն մեր տարածաշրջանում Մայքրոսոֆթի ամենախոշոր կենտրոնն է, եւ մենք հպարտանում ենք այսպիսի լուրջ առաջընթացի համար: 2011թ. նոյեմբերին ԵՊՀ տարածքում կբացվի հայ-հնդկական ուսումնական կենտրոնը, որի առաքելությունն է Հայաստանում ստեղծել ՏՏ ուսուցման եւ այդ ոլորտում գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար հատուկ միջավայր”,- ասել է նա:
Վարչապետը նաեւ տեղեկացրել է, որ “Գյումրիի տեխնոպարկի” շրջանակներում ստեղծված “Դ Լինք Ինթերնեյշնլ” կազմակերպության ծրագրային լուծումների տարածաշրջանային լաբորատորիան պատրաստվում է նոր ներդրումներ կատարել երկրում:
“Հայաստանում տարեկան $1-2 մլն-ի ներդրումներ է պատրաստվում իրականացնել նաեւ սինգապուրյան “ՍիԴի Քինեթիքս” ընկերությունը”,-ասել է Տիգրան Սարգսյանը: