Բրունո Դյութուան ու Ստեֆան Ռիշարը
12:57 | 08.10.11 | Նորություններ | 2037
Երեւան/Մեդիամաքս/. Orange Արմենիա ընկերությունն իր ներդրումներով եւ գործունեությամբ նպաստում է Հայաստանի տնտեսական եւ տեխնոլոգիական զարգացմանը եւ դարձել է ֆրանս-հայկական բարեկամական հարաբերությունների կարեւոր հիմնասյուներից մեկը:
Այդ մասին ասել է նախօրեին Ֆրանսիայի նախագահի պատվիրակության կազմում Երեւան այցելած Ֆրանս Տելեկոմ Orange Խմբի նախագահ եւ գլխավոր տնօրեն Ստեֆան Ռիշարը:
Նա Orange-ի գլխամասային գրասենյակում հանդիպում է ունեցել Orange Արմենիայի աշխատակիցների հետ, ծանոթացել ընկերության աշխատանքային կյանքին եւ ներկայացրել Խմբի նպատակներն ու ռազմավարությունը:
Orange-ի գլխավոր խանութում Ստեֆան Ռիշարը հյուրընկալեր էր Ֆրանսիայի արդյունաբերության, էներգետիկայի եւ թվային տնտեսության նախարարին, Ֆրանսիայի արտաքին առեւտրի գծով եւ տրանսպորտի գծով պետական քարտուղարներին:
Հանդիպմանը ներկա էին նաեւ Ֆրանս-հայկական գործարար ակումբի անդամները` ակումբի նախագահ Արման Փինարբասիի գլխավորությամբ: