12:57 | 10.10.11 | Նորություններ | 3124

Սերժ Սարգսյանն ընդունել է ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Ժորես Ալֆյորովին

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր, ՌԴ Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Ժորես Ալֆյորովին:

Ողջունելով նշանավոր գիտնականին` նախագահը շնորհավորել է Ժորես Ալֆյորովին՝ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր անդամ ընտրվելու կապակցությամբ:

Սերժ Սարգսյանը կարեւորել է գիտակրթական կապերի ամրապնդումը հայ-ռուսական ռազմավարական գործընկերության համատեքստում:

Կողմերն անդրադարձել են ժամանակակից գիտության զարգացման հեռանկարային բնագավառներին, քննարկել գիտական աշխատանքի կազմակերպման եւ նոր տեխնոլոգիաների խրախուսման հարցերը: