15:27 | 30.09.11 | Նորություններ | 3504

ԱրմենՏել-ը Հայկական տուրիզմի ինստիտուտին համակարգչային կենտրոն է նվիրել

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (ապրանքանիշը Beeline) Հայկական տուրիզմի ինստիտուտի ուսումնական համակարգչային նոր կենտրոնին սարքավորումներ եւ կահույք է նվիրել:

“Մեր սոցիալական ծրագրերի կարգախոսն է`«Beeline հանուն պայծառ ապագայի», եւ հաճելի է, որ, առաջնորդվելով այդ կարգախոսով, մենք ուսանողների համար ապահովում ենք կրթական գլոբալ աղբյուրներին եւ զբոսաշրջության ոլորտի ճանաչված արհեստավարժների փորձին ծանոթանալու հնարավորություն» - նշել է ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
 
«Բուհի ուսանողների եւ դասախոսների անունից շնորհակալություն եմ հայտնում ԱրմենՏել-ին լսարանը համակարգչային տեխնիկայով հագեցնելու եւ կահավորելու, ինչպես նաեւ տուրիզմի ոլորտի նոր մասնագետներ պատրաստելու գործում ներդրում կատարելու համար», - ասել է Հայկական տուրիզմի ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Ռոբերտ Մինասյանը: