Երեւան/Մեդիամաքս/. Telcell պրոցեսինգային կենտրոնին ընթացիկ  տարվա երրորդ եռամսյակում միացվել է 50 վճարային տերմինալ:
 
Մինչեւ տարեվերջ ընկերությունը նախատեսում է վճարումների ընդունման կետերի ընդհանուր թիվը հասցնել 700-ի:

Ցանցի ընդլայնումը նպատակաուղղված է ընկերության կողմից մատուցվող վճարային ծառայությունների հասանելիության ավելացմանը: