12:24 | 24.09.11 | Նորություններ | 2157

ՎիվաՍել-ՄՏՍ. մեր տեղեկատվական բազաները հավուր պատշաճի պաշտպանված են հակերների միջամտությունից

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեղեկատվական բազաները հավուր պատշաճի պաշտպանված են հակերների հնարավոր միջամտությունից, Մեդիամաքս-ին ասել է ընկերության մամուլի պատասխանատու Վահե Իսահակյանը:

Նա այս մասին ասել է, մեկնաբանելով լուրերն այն մասին, որ սեւ շուկայում վաճառվում են բոլոր երեք օպերատորների բաժանորդների տվյալների բազաները:
 
«Իսկ թե ի՞նչ տվյալներ են հայտնվել ապօրինի շրջանառությունում և ինչ եղանակով, կպարզեն իրավապահ մարմինները համապատասխան վարույթի շրջանակներում», - ասել է Վահե Իսահակյանը: