10:12 | 24.09.11 | Նորություններ | 2044

Orange Armenia. արտաքին աշխարհից ներթափանցման փորձ մեզ մոտ չի գրանցվել

Orange-ի տվյալների բազայի անվտանգությունը առավելագույնս պաշտպանված է, իսկ բաժանորդների տվյալների պաշտպանությունը գտնվում է մշտական հսկողության ներքո, Մեդիամաքս-ին ասել է Օրանժ Արմենիա-ի մամուլի քարտուղար Լիլիթ Մարտիրոսյանը:

Մեկնաբանելով լուրերն այն մասին, որ սեւ շուկայում վաճառվում են բոլոր երեք օպերատորների բաժանորդների տվյալների բազաները, նա ասել է, որ Օրանժում չի գրանցվել արտաքին աշխարհից որևէ ներթափանցում կամ ներթափանցման փորձ դեպի օպերատորի համակարգ: 

«Ինչ վերաբերվում է տվյալների հանրայնացմանը, ապա այդ փաստի ու դրան վերաբերող հանգամանքների քննությունը կիրականացնեն իրավասու մարմինները», - ասել է Օրանժ Արմենիա-ի մամուլի քարտուղարը: