09:49 | 06.09.11 | Նորություններ | 1707

Թուրք հաքերները կոտրել են հայտնի ԶԼՄ-ների եւ ընկերությունների կայքերը

Երեւան/Մեդիամաքս/. Հաքերների անհայտ մի խումբ կոտրել է The Daily Telegraph թերթի, National Geographic հեռուստաալիքի, համակարգիչներ արտադրող Acer ընկերության, Vodafone բջջային օպերատորի, UPS փոխադրումների ծառայության եւ հայտնի այլ ընկերությունների կայքերը, հայտնում է Bfm.ru-ն` վկայակոչելով հակավիրուսային ծրագրեր արտադրող Sophos ընկերությունը:

Քանի որ կոտրված կայքերում տեղադրված են եղել արտահայտություններ թուրքերեն լեզվով, Sophos-ը ենթադրում է, որ հաքերները Թուրքիայից են: Ներկայումս բոլոր կայքերը նորմալ աշխատում են:

Հայտնի ԶԼՄ-ների եւ ընկերությունների կայքերը գործել են բնականոն ռեժիմով, սակայն հաքերները վեբ-հասցեն փոխել էին այնպես, որ ցանկալի էջի փոխարեն օգտվողը հայտնվում էր չարամիտների կայքում: