17:07 | 05.09.11 | Նորություններ | 4538

ԱրմենՏել-ը հովանավորում է “Հայոց պետականություն. 5000-ամյա եւ 20-ամյա ” մրցույթը

Երեւան: Մեդիամաքս:ԱրմենՏել-ը (ապրանքանիշը Beeline) դարձել է “Հայոց պետականություն. 5000-ամյա եւ 20-ամյա ” խորագրով մանկապատանեական համահայկական երկրորդ մրցույթ-փառատոնի գլխավոր հովանավորը:

Կրթության եւ գիտության նախարարության կազմակերպած մրցույթի շրջանակներում 243 լավագույն աշխատանքները ներկայացվել են Երեւանի Մանկական ստեղծագործության թանգարանում (հասցե` Աբովյան 13):

Մրցույթին մասնակցելու համար իրենց աշխատանքներն են ներկայացրել աշխարհի 20 երկրից շուրջ 1000 աշակերտներ եւ ուսանողներ:

Մրթույթին ներկայացված աշխատանքներին կարելի է ծանոթանալ` այցելելով այս հղումով.

էջը`http://www.facebook.com/media/set/?set=a.154219997997508.38827.147627248656783&type=1: