17:22 | 05.09.11 | Նորություններ | 3276

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է կրկնակի արագ անսահմանափակ ինտերնետ` միեւնույն 3500 դրամ ամսավճարի դիմաց

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այսուհետ միեւնույն 3500 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է նախկին 128 Կբիթ/վրկ-ի փոխարեն կրկնակի արագ` 256 Կբիթ/վրկ արագությամբ անսահմանափակ ինտերնետ:

Բաժանորդագրվելով “ՄՏՍ կոնեկտ 256” սակագնային պլանին մեկ տարով, “ՄՏՍ կոնեկտ” USB մոդեմը տրվում է անվճար: