12:53 | 31.08.11 | Նորություններ | 3312

Orange-ը ներկայացրել է ձայնային ծառայության եւ բջջային ինտերնետի նոր առաջարկներ

Երեւան: Մեդիամաքս:Orange-ն այսօր ներկայացրել է նոր “անսահմանափակ” առաջարկներ ձայնային ծառայություններից եւ բջջային ինտերնետով սոցիալական ցանցերից օգտվողների համար:


Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան ասել է, որ Orange-ն իր բաժանորդներին առաջարկում է ընտրել երկու անսահմանափակ հնարավորություններից մեկը. խոսել Orange-ի մյուս բաժանորդների հետ կամ շփվել սոցիալական ցանցերում:

Orange-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանն էլ ասել է, որ Orange-ը յուրօրինակ նվեր է մատուցում նոր ուսումնական տարվա նախաշեմին:

Նրա խոսքերով, նոր “անսահմանափակ” առաջարկներից օգտվելու համար Orange-ի կանխավճարային ծառայության բաժանորդները պետք է հավաքեն *129# եւ վճարելով 100 դրամ` անսահմանափակ խոսեն Orange-ի բաժանորդների հետ 1 օրվա ընթացքում եւ 500 դրամ` 7 օրվա ընթացքում անսահմանափակ խոսելու համար կամ կարող են ընտրել “անսահմանափակ սոցիալական ցանցեր” տարբերակը:

“Orange-ը իր բաժանորդներին բացառիկ հնարավորություն է տալիս սեպտեմբեր ամսվա ընթացքում ծառայությունն առաջին անգամ ակտիվացնել անվճար”,-ասել է Արամ Մկրտչյանը:

Ծառայությունը մեկ անգամ ակտիվացնելուց հետո ավտոմատ կվերաակտիվանա, ինչը կարելի է դադարեցնել` կրկին *129# կոդը հավաքելով: