12:46 | 31.08.11 | Նորություններ | 3888

Beeline-ը Ճամբարակում գործարկել է Hi- Line-ը` հիմնվելով Itel.am կայքում Իգոր Կլիմկոյի բլոգի ընթերցողների ցանկությունների վրա

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքնում գործարկել է Hi- Line ծառայությունը` հիմնվելով www.Itela.am կայքում ընկերության տնօրեն Իգոր Կլիմկոյի բլոգի ընթերցողների ցանկությունների վրա:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը` Իգոր Կլիմկոն այդ մասին այսօր գրել է իր բլոգի հերթական գրառման մեջ:

«Առաջարկներ թողեք Հայաստանում ունիվերսալ օպերատորի ծառայությունների վերաբերյալ, եւ մենք անպայման կքննարկենք դրանցից յուրաքանչյուրի կենսագործման հնարավորությունը: Հնարավոր է, որ հենց ձեր առաջարկները հիմք կդառնան ընկերության նոր կոմերցիոն առաջարկների համար նրա գործունեության բոլոր ոլորտներում», - գրել է ԱրմենՏել-ի ղեկավարը;