11:47 | 20.07.11 | Նորություններ | 3694

Շուտով ծնողները կկարողանան հետեւել երեխայի «էլեկտրոնային օրագրին»

Երեւան:Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ասել է, որ շուտով նախարարությունը կազդարարի «էլեկտրոնային օրագրի» նախագծի մեկնարկը:

«Էլեկտրոնայի օրագիրը հնարավորություն կտա ծնողներին առցանց հետեւել իրենց երեխաների առաջադիմությանը, ծանոթանալ երեխայի ստացած գնահատականներին, նկատողություններին»,-ասել է Արմեն Աշոտյանը` նշելով, որ նախագիծը կիրականացվի անվճար հիմունքներով:

Կրթության նախարարը նաեւ տեղեկացրել է, որ այս տարի վարչական նպատակներով դպրոցներին են տրամադրվելու 1400 համակարգիչներ եւ կարեւորել է ուսուցիչների եւ աշակերտների կողմից համակարգիչների նպատակային օգտագործումը: