13:04 | 11.07.11 | Նորություններ | 2782

ՎիվաՍել-ՄՏՍ-ի տնօրենը պարգեւատրվեց հայկական կինոյին աջակցելու համար

Երեւան/Մեդիամաքս/. Երեւանում մեկնարկել է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը, որի գլխավոր հովանավորը վեցերորդ տարին անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ն է:

Փառատոնի բացման ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը «Ոսկե Ծիրան» փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի կողմից պարգեւատրվեց հայ ականավոր մեկենաս Մանթաշյանցի անունը կրող մեդալով՝ հայկական կինոյին հետեւողականորեն եւ համակողմանիորեն աջակցելու համար: