12:58 | 11.07.11 | Նորություններ | 5856

Այսօրվանից Ավանում կգործի Ucom-ի սպասարկման կենտրոնը

Երեւան/Մեդիամաքս/. Այսօրվանից Ավան համայնքում կգործի Ucom ընկերության նոր սպասարկման կենտրոնը, որը տեղակայված է Խուդյակով 177/3 հասցեում:

Ավանի բնակիչները արդեն կարող են լրացնել ծառայություններին բաժանորդագրվելու դիմում-հայտը, իսկ 2 շաբաթվա ընթացքում կսկսվեն ծառայությունների ներբնակարանային մոնտաժման աշխատանքները:

Բացի Ավանից, Ucom ընկերությունը սպասարկման կենտրոններ ունի Կենտրոն, Դավթաշեն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն եւՆոր Նորք համայնքներում:

Հունիսի 21-ից սեպտեմբերի 1-ը Ucom ընկերությունը բարձրացնում է ֆիզիկական անձ հանդիսացող բոլոր բաժանորդների ինտերնետ ծառայության արագությունը 2 Մեգաբիթ վայրկյանով: