16:29 | 07.07.11 | Նորություններ | 3345

Beeline-ը հայտարարել է սրճարաններում եւ ռեստորաններում Wi-Fi գոտիներ ստեղծելու ծրագրի մեկնարկի մասին

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարել է զվարճանքի եւ հանգստի երեւանյան հաստատություններում Wi-Fi գոտիներ ստեղծելու ծրագրի մեկնարկի մասին:

Wi-Fi գոտիներ ստեղծել ցանկացող հյուրանոցներին, սրճարաններին, ռեստորաններին, ակումբներին եւ այլ ընկերություններին լայնաշերտ հասանելիության Hi-Line ծառայությունը եւ Wi-Fi մոդեմը կտրամադրվեն անվճար, առանց  միացման վճարի եւ ամսավճարի: Տրամադրվող կապուղու թողունակությունը կախված կլինի ակնկալվող ծանրաբեռնվածությունից կամ այն տարածքից, որտեղ անհրաժեշտ է ծածկույթ ապահովել:

«Հանգստի վայրերում անվճար Wi-Fi գոտիների ստեղծումը բնակչության ամենալայն շերտերի համար ինտերնետ-տեխնոլոգիաների հասանելիությանն ուղղված ԱրմենՏել ընկերության հերթական սոցիալական քայլն է», - ասել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Զվարճանքի եւ հանգստի հաստատությունում Wi-Fi գոտիներ կազմակերպելու համար անհրաժեշտ է համապատասխան հայտ ներկայացնել Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակ: Հայտի քննարկումն իրականացվում է 7 աշխատանքային օրվա ընթացքում: