14:40 | 08.06.11 | Նորություններ | 2673

ՎիվաՍել-ՄՏՍ-ը լայնածավալ աշխատանքներ կիրականացնի ցանցի արդիականացման համար

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը այսօր Մեդիամաքս-ին հայտնել է, որ մինչեւ տարեվերջ ընկերությունը լայնածավալ աշխատանքներ կիրականացնի` իր 3G ցանցի արդիականացման եւ վերազինման համար:

Ընկերության ղեկավարը նաեւ հիշեցրել է, որ անցյալ տարվա դեկտեմբերին ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսել է չորրորդ սերնդի ցանցի փորձարկումը եւ տարվա ընթացքում մտադիր է շարունակել այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ավանդապես մեծ ուշադրություն է դարձնում նոր տեխնոլոգիաների ներդրմանը, հատկապես` տվյալների փոխանակման ոլորտում: