14:35 | 08.06.11 | Նորություններ | 3371

Բջջային բաժանորդների վերաբերյալ տեղեկատվության որոնումը ավելի օպերատիվ կդառնա

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) այսօր բջջային ընկերությունների կողմից կանխավճարային եւ հետվճարային բաժանորդների հետ կնքած պայմանագրերի արխիվների վարման չափանիշներ է սահմանել:

Ինչպես հայտնել է ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետի տեղակալ Համլետ Ծատուրյանը, սահմանված չափանիշների համաձայն` ընկերությունները պետք է 5 աշխատանքային օրվա ընթացքում կնքված պայմանագրերը մուտքագրեն էլեկտրոնային շտեմարան:

«Այս որոշումը բխում է հանրային եւ ազգային շահերի պաշտպանության անհրաժեշտությունից, եւ թույլ կտա օպերատիվ կերպով տեղեկատվություն ստանալ բաժանորդի մասին”, - ասել է Համլետ Ծատուրյանը: