11:40 | 04.06.11 | Նորություններ | 3533

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երեւանում բացեց նոր սպասարկման կենտրոն

Երեւանի Նորքի 7-րդ զանգվածում բացվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի նոր սպասարկման կենտրոն: 

Այն գործում է Ավետիսյան 48/1 հասցեում` “Սթար” սուպերմարկետի տարածքում:

Այցելուները կարող են ստանալ բարձրակարգ սպասարկում եւ հանգամանալից տեղեկություններ ընկերության կողմից առաջարկվող բոլոր ծառայությունների եւ սարքերի վերաբերյալ:

Սպասարկման կենտրոնն աշխատում է երկուշաբթիից` շաբաթ, ժամը 9:00-ից 18:00-ը: