14:48 | 03.06.11 | Նորություններ | 3758

Սկսնակ ՏՏ-ընկերությունները կմասնակցեն DigiTec բիզնես-ֆորումին արտոնյալ պայմաններով

Երեւան/Մեդիամաքս/. Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) հատուկ պայմաններ է սահմանել DigiTec բիզնես-ֆորումի մասնակից սկսնակ ընկերությունների համար:

Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրեցին ԻՏՁՄ մամլո ծառայությունում, 2008թ. հունիսի 1-ից ուշ պետական գրանցում ստացած ընկերություններին կտրամադրվեն ֆորումում մասնակցության հետեւյալ պայմանները. մինչեւ 4 ձեռնարկություններին կտրամադրվի 50% զեղչ` սկսնակ ընկերությունների կոնսոլիդացված տաղավարի մեջ ընդգրկվելու դեպքում; մինչեւ 3 ձեռնարկություններին կտրամադրվի 20% զեղչ` առանձնացված տաղավարներով ներկայանալու դեպքում; բոլոր ներգրավված  ընկերություններին անվճար կտրամադրվի 30 րոպե տեւողությամբ գործարար ներկայացման հնարավորություն:

Այս հնարավորությունները տրամադրվելու են «վաղ գրանցում - First come - first serve» սկզբունքով:

DigiTec բիզնես ֆորումը կկայանա հունիսի 24-25-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: