11:08 | 31.05.11 | Նորություններ | 3077

“ԱրմենՏել”-ը եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հրավիրում են Երեխաների պաշտպանության օրվան նվիրված տոնական միջոցառումներին

Երեւան/Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում են Երեխաների պաշտպանության Միջազգային օրվան նվիրված տոնական ծրագրի կազմակերպման մասին:

“ԱրմենՏել”-ի աջակցությամբ հունիսի 1-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Քանդակների այգում երեխաների համար կկազմակերպվի ստեղծագործական ծրագիր (նկարչություն, խեցեգործություն, բատիկ): Տոնական ծրագիրը կշարունակվի համերգով` մանկական պարային համույթների, ջազ-խմբերի եւ հայկական էստրադային աստղերի մասնակցությամբ եւ կավարտվի հրավառությամբ:  

““ԱրմենՏել” ընկերությունն ուրախ է հրավիրել երեխաներին եւ նրանց ծնողներին մասնակցելու տոնակատարությանը: Հուսով ենք, որ կկարողանանք մեր փոքրիկներին նվիրել անմոռանալի տոնական տրամադրություն, ուրախ ու հետաքրքիր խաղեր եւ դրական զգացմունքների նոր լիցքեր”, - նշեց “ԱրմենՏել” ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

“ԱրմենՏել”-ը հանդիսանում է մանուկների եւ պատանիների համար Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կողմից կազմակերպվող ստեղծագործական ծրագրերի կորպորատիվ գործընկերը եւ հովանավորը: