14:33 | 16.05.11 | Նորություններ | 3368

Մինչեւ հուլիսի վերջ “ԱրմենՏել”-ը Երեւանի ֆիքսված հեռախոսացանցի թվայնացման մակարդակը կհասցնի 100%-ի

Երեւան/Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Երեւանի Նուբարաշեն համայնքի 47Ա ԱՀԿ-ի թվայնացման աշխատանքների մեկնարկի մասին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնեցին ընկերության մամլո ծառայությունից, Նուբարաշենի հանգույցի  47Ա ԱՀԿ-ի ավելի քան 2000 բաժանորդային գծերի վերամիացումը թվային կայանին նախատեսվում է ավարտել մինչեւ 2011 թ. հուլիսի 31-ը` ապահովելով թվային կապով մայրաքաղաքում “ԱրմենՏել” ընկերության ֆիքսված ցանցի բաժանորդների 100%-ին:

“Ինձ համար շատ հաճելի է, որ հենց Երեւանը ԱՊՀ երկրների մայրաքաղաքներից առաջիններից է, որն ամբողջությամբ ապահովված է թվային ֆիքսված կապով: Սա թույլ է տալիս ասել, որ Հայաստանի միլիոնանոց մայրաքաղաքի բոլոր բնակիչներին հասանելի է որակյալ լայնաշերտ Hi-Line ինտերնետ ծառայությունը”, - նշեց “ԱրմենՏել”-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նուբարաշեն համայնքի 47Ա  ԱՀԿ-ի թվայնացման աշխատանքների ավարտից հետո ամբողջ երկրում թվային հեռախոսակայաններին միացված կլինի “ԱրմենՏել” ընկերության ֆիքսված ցանցի բաժանորդների 81%-ը: