10:16 | 13.05.11 | Նորություններ | 3252

Dell-ը կուղղի լրացուցիչ ներդրումներ Հայաստանում իր մասնաբաժնի ավելացման նպատակով

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանն առաջնահերթ շուկա է Dell ընկերության համար:

Այդ մասին Մեդիամաքսի հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանում եւ Թուրքիայում Dell-ի վաճառքի գծով մենեջեր Մարկ Միլերը: Նա նշել է, որ ընկերությունը Հայաստան կուղղի լրացուցիչ ներդրումներ շուկայական մասնաբաժնի ավելացման եւ ապրանքանիշի ճանաչելիության բարձրացման նպատակով:

Մարկ Միլերը խոստովանել է, որ ներկայումս Dell-ը փոքր մասնաբաժին ունի ՀՀ համակարգչային տեխնիկայի շուկայում` նշելով, որ «այստեղ կա աճի մեծ ներուժ»:

Մայիսի 11-ին Երեւանում բացվել էր Microsoft-ի նորարարական կենտրոնը, որի համար սարքավորումներ էր տրամադրել Dell-ը:

«Մենք հույս ունենք, որ Նորարարական կենտրոնը կնպաստի բազմաթիվ նախաձեռնությունների իրականացմանը կրթական եւ կորպորատիվ հատվածներում: Կարծում ենք նաեւ, որ այդ կենտրոնը մեզ համար մեծ առաջընթաց կդառնա հայաստանյան սպառողներին դեպի Dell-ի ապրանքները կողմնորոշելու համար»,- ասել է Մարկ Միլերը: