16:03 | 06.05.11 | Նորություններ | 4026

Հեռահաղորդակցության ոլորտի 4 ընկերություններ ընդգրկվել են Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում

Երեւան: Մեդիամաքս: 2011թ. առաջին եռամսյակի արդյունքներով ՀՀ հեռահաղորդակցության ոլորտի 2 ընկերություններ ընդգրկվել են խոշորագույն հարկատուների ցանկի առաջին հնգյակում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) վճարած հարկերի ծավալով զբաղեցրել է 4-րդ տեղը: Ընկերության կողմից վճարած հարկերի ընդհանուր ծավալը առաջին եռամսյակում կազմել է 3 մլրդ 144 մլն 790,4 հազ. դրամ:

5-րդ տեղում է «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ն (VivaCell-MTS ապրանքանիշ), որը վճարել է 2 մլրդ 437 մլն 569.7 հազ. դրամի հարկեր: 

Առաջին կիսամյակի արդյունքներով «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցրել է 11-րդ տեղը` վճարելով 1 մլրդ 281 մլն 44,8 հազ. դրամի հարկեր:

Ցանկի 78-րդ տեղում է GNC Alfa ինտերնետ-պրովայդերը (219 մլն 390.9 հազ. դրամ): Մեկ այլ մեծածախ ինտերնետ-պրովայդեր` Fibernet Communication-ը, զբաղեցրել է 481-րդ տեղը` վճարելով 34 մլն 270.7 հազ. դրամի հարկեր:

Ucom ինտերնետ-պրովայդերը առաջին եռամսյակի արդյունքներով վճարել է 46 մլն 965.6 դրամ` զբաղեցնելով 362-րդ տեղը (2009թ. կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում ընկերությունն իրավունք էր ստացել ԱԱՀ վճարումը հետաձգել 3 տարով):

ՀՀ 1000 խոշորագույն հարկատուների ցանկում ընդգրկվել են եւս 3 ինտերնետ-պրովայդերներ` iCON Communications (645-րդ տեղ, 26 մլն 198,1 հազ.), ADC (658-րդ տեղ, 25 մլն 802,2 հազ.) եւ Arminco (947-րդ տեղ, 16 մլն 369,1 հազ.):

Առաջին եռամսյակում կատարված սոցիալական վճարումների ծավալով ՀՀ հեռահաղորդակցային ընկերությունների շարքում առաջատարը ԱրմենՏելն է (6-րդ տեղ, 254 մլն դրամ), նրան հաջորդում է Ղ-Տելեկոմը (7-րդ տեղ, 230 մլն): Օրանժ Արմենիան սոցիալական վճարումների ծավալով զբաղեցրել է 42-րդ տեղը (55.7 մլն դրամ):