Photo: Photoure
12:44 | 08.04.11 | Նորություններ | 3116
Երեւան: Մեդիամաքս: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 2011-2013թթ. ռազմավարության թիրախային ուղղություններ են լինելու կրթության եւ բիզնես մթնոլորտի բարեփոխումները, ինչպես նաեւ երիտասարդ կադրերի ներգրավումը ՏՏ ոլորտ:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր ԻՏՁՄ 11-րդ համագումարի ժամանակ հայտարարել է ԻՏՁՄ նախագահ Հովհաննես Ավոյանը:
Նրա խոսքերով, ոլորտի զարգացման հիմնական խոչընդոտներից է որակյալ կադրերի պակասը: Հովհաննես Ավոյանը նշել է, որ այս առումով նպատակ ունեն ակտիվացնել կապերը ԿԳՆ-ի հետ` Տեխնոլոգիական ինստիտուտի ստեղծման ուղղությամբ:
ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն էլ ասել է, որ 2011թ. ընթացքում շարունակելու են հեռահաղորդակցության, կրթական բարեփոխումների, էլեկտրոնային առեւտրի զարգացման եւ տեղական շուկայի աջակցության ուղղություններով ոլորտի ընդհանրական կարծիքը ներկայացնել կառավարությանը եւ հետամուտ լինել ոլորտի զարգացման համար անհրաժեշտ օրենսդրական բարեփոխումներին:
Կարեն Վարդանյանը նշել է, որ 2011թ.-ին նախատեսում են միավորել ոլորտի 25 % ընկերություններին` նրանց թիվը 52-ից հասցնելով 68-ի: