14:33 | 07.04.11 | Նորություններ | 3018

“ԱրմենՏել”-ը շարունակում է աջակցել հատուկ կարիքներով երեխաների խնդիրների լուծմանը

Երեւան/Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) եւ “Philatelpia” ՀԿ-ն շարունակում են համագործակցությունը, որի նպատակն է աջակցել  հատուկ կարիքներով երեխաների խնդիրների լուծմանը :

“ԱրմենՏել” ընկերության աջակցության շնորհիվ առաջին տարում “Philatelpia” հասարակական կազմակերպությունն իրականացրել է ծրագրեր, որոնք ուղղված են եղել հատուկ կարիքներով երեխաների խնդիրների վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացմանը, ինչպես նաեւ ցուցաբերել է սոցիալական եւ հոգեբանական օժանդակություն կենտրոն հաճախող երեխաների ծնողներին, իրականացրել մի շարք գործնական ծրագրերի աջակցություն:

“Որպես կապի միասնական օպերատոր “ԱրմենՏել” ընկերությունը շարունակում է իրականացնել սոցիալական ոլորտում բարձ տեխնոլոգիաների կիրառմանն ուղղված ծրագրեր` առանձնահատուկ նշանակություն տալով հասարակությունում հատուկ կարիքներով երեխաների ինտեգրմանը”,-  նշեց “ԱրմենՏել” ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: