16:08 | 06.04.11 | Նորություններ | 3659

Orange Նորարարության մրցանակը նոր հորիզոններ կբացի հայ ուսանողների առջեւ

Երեւան/Մեդիամաքս/. Orange­ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան ԵՊՀ ՏՏ կենտրոնում հանդիպեց ուսանողների հետ` լավագույն ուսանողների հետ ծանոթանալու եւ Orange Նորարարության մրցանակի վերաբերյալ վերջիններիս հետաքրքրող հարցերին պատասխանելու նպատակով:

Նորարարության մրցույթը մեկնարկել է մեկ ամիս առաջ Երեւանի Պետական Համալսարանի եւ Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի  երեւանյան եւ վերջիններիս մարզային մասնաճյուղերի ուսանողների համար:

Մրցույթի արդյունքում լավագույն նորարարական գաղափարի հեղինակը ճանաչված ուսանողը կմեկնի Ֆրանսիա` 6-ամսյա վճարվող պրակտիկայի Orange-ի գիտահետազոտական լաբորատորիաներոից մեկում եւ կաշխատի նորարարական նախագծերի վրա:

«Հայաստանում ես հանդիպել եմ բազմաթիվ տաղանդավոր երիտասարդների, որոնք, եթե խրախուսում ու աջակցում ստանան, կարող են փայլուն նախագծերի հեղինակը դառնալ: Orange Արմենիան մեծ միջազգային Խմբի մասն է կազմում եւ մենք ուզում ենք տալ այդ երիտասարդներին հնարավորություն` փորձել իրենց  եւ կատարելագործվել մեր Խմբի բազմաթիվ գիտահետազոտական լաբորատորիաներից մեկում: Վստահ եմ, որ հաղթողը կվերադառնա Հայաստան որպես պատրաստի մասնագետ եւ օգտակար կլինի ինչպես իր համալսարանին, այնպես էլ երկրին», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
 
Մրցույթի կարելի է մասնակցել` մինչեւ ապրիլի 20-ը գրանցվելով Orange-ի պաշտոնական վեբկայքում հատուկ ստեղծված կայքէջում եւ էլեկտրոնային ձեւաչափով ուղարկելով նախագիծը եւ կենսագրությունը:

Գաղափարը պետք է վերաբերի հեռահաղորդակցության ոլորտին (ցանց եւ ինժեներիա, ծրագրային ապահովում եւ հավելվածներ, շարժական կապի նորարարական եղանակներ, սարքավորումներեւ այլն) եւ ներկայացված լինի անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներով:

Այս լեզուներից մեկի բավարար տիրապետումը անհրաժեշտ է հետագայում Ֆրանսիայում պրակտիկան անցնելու համար: Մրցույթի հաղթողի անունը կհրապարակվի Orange-ի կայքում մայիսի 20-ին:

Մրցույթի մասնակցության մասին մանրամասն տեղեկությունների համար կարելի է այցելել. www.orangearmenia.am/innovation-prize: