11:31 | 22.03.11 | Նորություններ | 2802

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համագործակցությունը կշարունակվի

Երեւան/Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի միջեւ համագործակցությունը կշարունակվի նաեւ 2011 թվականին:

«Մեր հասարակությունը` հատկապես երիտասարդները, պետք է հնարավորություն ստանան ունկնդրելու գեղարվեստական բարձր եւ լուրջ արժեք ներկայացնող երաժշտական ստեղծագործությունների կատարումները: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի շարունակական աջակցության նպատակը մեկն է` մեր երեխաներին հաղորդակից դարձնել համաշխարհային երաժշտության լավագույն ստեղծագործություններին», - ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: