11:29 | 22.03.11 | Նորություններ | 2626

Beeline-ը առաջարկում է ուղարկել SMS կրկնակի ցածր գնով

Երեւան/Մեդիամաքս/. Beeline-ը հայտարարում է ակցիայի մեկնարկի մասին “Միասնական”, “Հանրապետություն”, “ԱՊՀ”, “Լայն ցանց”, “Հարմարավետ”, “Խոսիր” եւ “Easy” սակագնային փաթեթների բաժանորդների համար:

Մարտի 22-ից մինչեւ ապրիլի 30-ը վերոնշյալ սակագնային փաթեթների բաժանորդների համար օրվա ընթացքում երրորդ եւ հաջորդող SMS հաղորդագրությունների արժեքը կրկնակի կնվազի եւ կկազմի 10 դրամ:

Ակցիայի պայմանները տարածվում են դեպի Beeline բջջային ցանց, ինչպես նաեւ ՀՀ այլ եւ ԼՂՀ բջջային ցանցեր ուղարկվող SMS հաղորդագրությունների վրա: