11:05 | 10.03.11 | Նորություններ | 3454

Orange-ը կանանց առաջարկում է նվերներ

Երեւան/Մեդիամաքս/. Բոլոր կանայք, ովքեր մինչեւ ապրիլի 7-ը կբաժանորդագրվեն Orange-ի “Ինտերնետ Հիմա” եւ “Ֆկայբոքս” ծառայություններին 12, իսկ “MyFi” ծառայությունը 24 ամսով, կստանան 6000 դրամ Orange-ի ինտերնետ ծառայություններից օգտվելու համար, որով կարող են վճարել ինտերնետի ամսավճարը, գնել SMS փաթեթներ կամ ակտիվացնել ինտերնետի հավելյալ ծառայություններ:

Նրանց, ովքեր Orange-ի ինտերնետ ծառայություններին միացել են մարտի 8-ից առաջ, Orange-ն առաջարկում է մինչեւ ապրիլի 7-ը նվեր մատուցել սիրելի կանանց: Orange Ինտերնետի բաժանորդները մինչեւ միամսյակի ավարտն անվճար կարող են ստանալ 9000 դրամի նվեր-քարտ Orange-ի ցանկացած խանութում եւ նվիրել այն ցանկացած կնոջ:

Քարտի գումարը կարելի է օգտագործել միայն Orange Ինտերնետին 12 եւ ավել ամսով բաժանորդագրվելու դեպքում` ինտերնետի ամսավճարը վճարելու, SMS փաթեթներ գնելու կամ ծառայություններ ակտիվացնելու համար: Քարտը վավեր կլինի մինչեւ ապրիլի 30-ը: