“ԱրմենՏել” ՓԲԸ լխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն
16:56 | 09.03.11 | Նորություններ | 3084
Երեւան/Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) գործարկել է “Մերոնք” մարզային կանխավճարային սակագնային փաթեթը:
Սակագնային փաթեթը Երեւանից դուրս գտնվող բաժանորդին թույլ է տալիս զանգահարել դեպի Հայաստանի բոլոր բջջային ցանցեր եւ Beeline ֆիքսված ցանց միասնական սակագնով` 19.99 դրամ/րոպե եւ ուղարկել SMS-հաղորդագրություններ դեպի տեղական բջջային ցանցեր 9 դրամով:
“Մենք առաջարկում ենք պարզ եւ հասկանալի սակագնային փաթեթ, որն ընձեռում է հնարավորություն աննախադեպ ցածր միասնական սակագներով կատարել զանգեր եւ ուղարկել SMS-հաղորդագրություններ` դեպի Հայաստանի բոլոր բջջային ցանցեր եւ Beeline ֆիքսված ցանց”, - նշեց “ԱրմենՏել” ՓԲԸ լխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
“Մերոնք” ՍՓ բաժանորդները կարող են ընտրել Beeline բջջային ցանցի 2 “սիրելի” համար եւ զանգահարել այդ համարներին 4 դրամ/րոպե սակագնով:
GPRS-Internet ուղարկած/ստացած տվյալների 1 ՄԲ արժեքը կազմում է 29 դրամ:
“Մերոնք” ՍՓ բաժանորդի Երեւանում գտնվելու դեպքում դեպի Հայաստանի բոլոր բջջային ցանցեր եւ Beeline ֆիքսված ցանց ելքային զանգի մեր րոպեի արժեքը կկազմի 39 դրամ: Beeline սակագնային փաթեթների հաճախորդները կարող են անցում կատարել դեպի “Մերոնք” ՍՓ, պահպանելով հեռախոսահամարը: Անցման արժեքը 300 դրամ է: