10:03 | 09.03.11 | Նորություններ | 3144

    “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը բնակարաններ է գնել վանաձորցի 20 ընտանիքների համար

    Երեւան/Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը 210 մլն դրամ է հատկացրել Վանաձորում նորակառույց շենքում անօթևան մարդկանց համար 20 բնակարան ձեռք բերելու նպատակով:

    Կիսավեր ու խոնավ տնակներում ապրող վանաձորցի 20 ընտանիքներ ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ բնակարանամուտ են տոնել նորակառույց շենքում, Մեդիամաքսին հայտնեցին ընկերության մամլո ծառայությունում:

    “Մենք կարողանում ենք երազել ու իրականություն դարձնել մեր երազանքները, քանի որ հավատում ենք Հայաստանի ապագային և մտածում ենք մեր ազգի մասին”, - ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: