12:17 | 14.02.11 | Նորություններ | 3805

    «Яндекс.Деньги»-ին կարելի է լիցքավորել MegaPay տերմինալների միջոցով

    Երեւան/Մեդիամաքս/. «Մեգա Պանտերա» ընկերությունը, որը գործունեություն է ծավալում MegaPay ապրանքանշանի ներքո, նոր ծառայություն է ներդրել է «Яндекс.Деньги» համակարգի հայկական օգտագործողների համար:

    Ինչպես Մեդիամաքսին հայտնել են «Մեգա պանտերա»-ից, նոր ծառայությունը հասանելի է դարձել 2009 թվականին սկիզբ առած ռուսական «Ինտերկոոպբանկ» ԲԲԸ-ի հետ «սերտ համագործակցության» շնորհիվ:  

    Էլեկտրոնային դրամապանակների լիցքավորման համար անհրաժեշտ է ընտրել հիմնական մենյույում «այլ վճարումներ» կոճակը, ապա ընտրել ցուցակից «Яндекс.Деньги» կոճակը, մուտքագրել դրամապանակի համարը եւ վճարում կատարել:

    Դրամապանակները կարելի է լիցքավորել ընկերության 360 վճարային տերմինալների շնորհիվ, որոնցից 283 տեղադրված են մայրաքաղաքում, իսկ 77-ը` Հայաստանի խոշոր քաղաքներում եւ գյուղերում:

    «Նոր ծառայությունը եւս մեկ քայլ է դեպի մեր հաճախորդները: «Ինտերկոոպբանկ» ԲԲԸ-ի հետ հաստաված հարաբերությունների շրջանակներում մենք նպատակ ունենք մոտ ապագայում մեր հաճախորդներին ներկայացնել նոր հնարավորություններ ծառայությունների վճարման ոլորտում»,- նշել է «Մեգա Պանտերա» ընկերության առեւտրային տնօրեն Գեորգի Խուրշուդյանը: