11:28 | 11.02.11 | Նորություններ | 4365

«Այբ» հիմնադրամը սկսել է ՀՀ դպրոցների գրանցումը «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթին մասնակցելու համար

Երեւան/Մեդիամաքս/. «Այբ» կրթական հիմնադրամը սկսել է ՀՀ դպրոցների գրանցումը «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթին մասնակցելու համար:

1203 դպրոցների արդեն ուղարկվել են հրավեր-փաթեթները մրցույթի անցկացման կանոններով:

Այս տարի Հայաստանում մրցույթը տեղի կունենա մարտի 17-ին, դրան կարող են մասնակցել 3-ից 11-րդ դասարանների բոլոր աշակերտները: Մրցույթին մասնակցելու համար դպրոցում գրանցվելու եւ վճարման վերջին ժամկետը փետրվարի 18-ն է:

Այս տարվանից սկսած Արցախի դպրոցականները եւս կարող են մասնակցել մրցույթին:

«Կենգուրու 2011»-ի մանրամասներին կարելի է ծանոթանալ մրցույթի կայքում` www.kangaroo.am:

Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հովանու ներքո, Հայաստանում «Կենգուրու» մրցույթի բացառիկ կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը: