10:23 | 24.01.11 | Նորություններ | 2461

«ԱրմենՏել»-ն ընդլայնում է մարզային սակագնային փաթեթների ցանկը իրավաբանական անձանց համար

Երեւան/Մեդիամաքս/. Beeline-ը հայտարարել է իրավաբանական անձանց համար մարզային նոր կանխավճարային սակագնային փաթեթների գործարկման մասին:

«Բիզնես Արագածոտն», «Բիզնես Արարատ», «Բիզնես Արմավիր», «Բիզնես Վայոց Ձոր», «Բիզնես Գեղարքունիք», «Բիզնես Կոտայք», «Բիզնես Լոռի», «Բիզնես Սյունիք», «Բիզնես Տավուշ» եւ «Բիզնես Շիրակ» սակագնային փաթեթները հնարավորություն են տալիս համանուն մարզում գտնվող բաժանորդներին իրենց սակագնային փաթեթի ներսում զանգեր կատարել 0 դրամ/րոպե սակագնով: Beeline բջջային ցանցում մեկ րոպեի արժեքն է 10 դրամ, դեպի Beeline ֆիքսված ցանց` 20 դրամ, իսկ դեպի Հայաստանի ու ԼՂՀ-ի այլ բջջային ցանցեր` 30 դրամ:

Եթե բաժանորդը գտնվում է իր մարզից դուրս, ապա ելքային զանգի մեկ րոպեի արժեքն է` սակագնային փաթեթի ներսում 10 դրամ, Beeline բջջային ցանցում` 20 դրամ, դեպի Beeline ֆիքսված ցանց` 30 դրամ, դեպի Հայաստանի ու ԼՂՀ-ի այլ բջջային ցանցեր` 40 դրամ:

Beeline ցանցում SMS-հաղորդագրություններ կարելի է ուղարկել 10 դրամով, դեպի ՀՀ-ի ու ԼՂՀ-ի այլ բջջային ցանցեր` 20 դրամով, իսկ միջազգային ցանցեր` 30 դրամով: Նշված սակագնային փաթեթների օրական բաժանորդավճարը կազմում է 13,33 դրամ:

«Մենք շարունակում ենք կորպորատիվ հաճախորդներին առաջարկել գրավիչ սակագնային փաթեթներ` ընձեռելով նրանց կապի ծառայությունների համար կատարվող ծախսերը նվազեցնելու հնարավորություն: Օրինակ, «Բիզնես Շիրակ» սակագնային փաթեթի բաժանորդը, գտնվելով Շիրակի մարզում, կարող է նույն սակագնային փաթեթում շփվել իր գործընկերների հետ որքան անհրաժեշտ է` ծախսելով օրական ընդամենը 13,33 դրամ»,- նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: