Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցիչ Վիկտոր Կրիվոպուսկովը
14:10 | 21.01.11 | Նորություններ | 3113
Երեւան/Մեդիամաքս/. Հայ-ռուսական նորարարական կենտրոնում ներկայացված 15 նախագծեր արդեն անցել են փորձագիտական գնահատումը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր ասել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցիչ Վիկտոր Կրիվոպուսկովը: Հաջորդ փուլում անհրաժեշտ կլինի կազմել նախահաշիվներ ընտրված նախագծերի համար եւ ստանալ արտոնագրեր, ասել է նա:
Ընտրված նախագծերը ներկայացված են բիոքիմիայի, գյուղատնտեսության, բժշկության, տիեզերական տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում: