10:58 | 22.11.10 | Նորություններ | 3089
Երեւան/Մեդիամաքս/. Երեւանում կայացել է Բրայլի այբուբենով բազմալեզու տեղեկատվական վահանակների շնորհանդեսը, որոնք «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի օժանդակությամբ կտեղադրվեն ՀՀ պատմամշակութային վայրերում եւ Երեւանի կենտրոնում:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ավանդաբար աջակցում է կույրերին եւ թույլ տեսողություն ունեցող մարդկանց:
«Մենք` որպես պատասխանատու ընկերություն, չէինք կարող չաջակցել այս ծրագրին»,- ասել է ընկերության ղեկավար Ռալֆ Յիրիկյանը: