14:03 | 19.11.10 | Նորություններ | 3226
Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ զինված ուժերի զինծառայողների ու նրանց ընտանիքների միջեւ կապը բարելավելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հրաման է ստորագրել, որով սահմանվել է բջջային հեռախոսներից զինծառայողների օգտվելու կարգը:
Համաձայն ընդունված կարգի` զինծառայողը սահմանված ժամերին իրավունք ունի օգտագործել իր դասակի տնօրինության տակ գտնվող բջջային հեռախոսը եւ զանգահարել հարազատներին, այսօր Մեդիամաքս-ին հայտնեցին ՊՆ մամուլի ծառայությունում:
ՀՀ պաշտպանության նախարարության եւ VivaCell-MTS ընկերության միջեւ ստորագրված պայմանագրով զինծառայողների համար գործելու է հատուկ սակագնային պլան, ըստ որի, զանգահարող զինծառայողը չի վճարելու:
Հեռախոսազանգի համար վճարելու է զանգն ընդունող կողմը, որի մասին նա նախապես կտեղեկացվի: