15:26 | 18.11.10 | Նորություններ | 3056

Նոյեմբերի 18-20-ը Ծաղկաձորում կգումարվի Beeline ձեռնարկատիրական ազգային ճամբարը

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 50 ուսանողներ նոյեմբերի 18-20-ը Ծաղկաձորում կմասնակցեն Բրիտանական խորհրդի կազմակերպած Beeline ձեռնարկատիրական ազգային ճամբարին:

Երկու օրվա ընթացքում նրանք կմասնակցեն դասընթացների, որոնց ավարտից հետո խմբակային աշխատանքի միջոցով կփորձեն լուծել “ԱրմենՏել” ընկերության (ապրանքանիշը` Beeline) ներկայացրած բիզնես-առաջադրանքը: Հաղթող խումբը կարժանանա մրցանակների եւ հնարավորություն կստանա աշխատանքային պրակտիկա անցնել “ԱրմենՏել” ընկերությունում:

Ժյուրիի անդամներն են “ԱրմենՏել” ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, Երևանում Բրիտանական դեսպանատան փոխդեսպան Գարետ Վին-Օուենը եւ ՀՀ ԿԳՆ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը:

Ձեռնարկատիրական ճամբարը կազմակերպվում է Բրիտանական խորհրդի “Հմտություններն աշխատանքում” ծրագրի շրջանակում: Ծրագրի բացառիկ հովանավորն է “ԱրմենՏելը”: