16:35 | 19.11.10 | Նորություններ | 3829

    Բացվեցին Orange-ի միանգամից 13 խանութներ Հայաստանի տարբեր մարզերում

    Երեւան/Մեդիամաքս/. Այսօր միաժամանակ բացվեցին Orange-ի 13 նոր խանութներ Հայաստանի տարբեր քաղաքներում`Ախուրյանում, Ամասիայում, Ջերմուկում, Աշոցքում, Մյասնիկյանում, Բերդում, Մեղրիում, Տաշիրում եւ այլ բնակավայրերում:

    Այժմ Orange-ը Հայաստանում ունի 71 խանութ: Ծածկույթի ընդլայմանը զուգահեռ մենք շարունակում ենք ընդլայնել վաճառքի ցանցը, Մեդիամաքս-ին ասացին ընկերությունում:

    “Orange-ը` լինելով հոգատար օպերատոր, իր առջև կարևոր խնդիր է դրել ֆիզիկապես մոտ լինել իր բաժանորդներին, այդ պատճառով էլ հետևողականորեն ընդլայնում է վաճառքի ցանցը Հայաստանի մարզերում: Մենք ցանկանում ենք, որ նույնիսկ հեռավոր բնակավայրերի բնակիչները մեր խանութներ այցելելիս զգան նույն հոգատարությունը, ինչ Երևանում և Եվրոպայի այլ մայրաքաղաքներում”, - ասաց Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

    Orange-ը կշարունակի վաճառքի ցանցի ընդլայնումն ինչպես Հայաստանի մարզերում, այնպես էլ մայրաքաղաքում` մինչև տարեվերջ խանութների քանակը հասցնելով 80-ի: